Աստղագիտության հանրայնացման ծրագրեր


Տրամադրվում է 2800 ԱՄՆ դոլար ընդհանուր բյուջե։ Գումարը տրամադրվում է աստղագիտության, Վիկտոր Համբարձումյանի, Մրցանակի և/կամ մրցանակի հաղթողի (հաղթողների) հանրայնացման համար։ Գումարը տնօրինում է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի գրասենյակը։ Թույլատրվող ծախսերն են Վիկտոր Համբարձումյանի, Մրցանակի և/կամ հաղթողի (հաղթողների) մասին գրքերի, գրքույկների և այլ հանրամատչելի նյութերի տպագրությունը, ֆիլմերի և այլ տեսանյութերի թողարկումը, համացանցային կայքէջերի պատրաստումը, հանրամատչելի նյութերի և աստղագիտական հուշանվերների պատրաստումը և տարածումը։ Կատարվող աշխատանքները վերահսկում է Մրցանակի հանձնաժողովը։