Աստղաֆիզիկա մասնագիտության գծով մագիստրատուրայի ուսանողների
անվճար տեղեր


Տրամադրվում է 7200 ԱՄՆ դոլար ընդհանուր բյուջե և ֆինանսավորվելու է տարեկան 4 անվճար տեղ։ Անվճար տեղերի համար կարող են դիմել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի «աստղաֆիզիկա» մասնագիտության գծով դիմած 1-ին կուրսի և նույն մասնագիտությամբ սովորող 2-րդ կուրսի ուսանողները։ Առաջին տարվա հայտերը ներկայացվում են մինչև յուրաքանչյուր զույգ տարվա մայիսի 30-ը, իսկ երկրորդ տարվա հայտերը՝ մինչև հաջորդ տարվա մայիսի 30-ը։ Մրցանակի հանձնաժողովը կատարում է ուսանողների ընտրություն՝ կախված առաջադիմությունից։ Մրցութային հանձնաժողովի մեջ ընդգրկվում է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի միջազգային հանձնաժողովի գիտական քարտուղարը և ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրենը։ Ընտրության արդյունքները հայտարարվում են տվյալ տարվա հունիսի 30-ին։ Առաջնահերթություն ունեն աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադաներում ոսկե, արծաթե կամ բրոնզե մեդալի արժանացած թեկնածուները։