Համբարձումյանական արտասահմանյան աշխատակցություններ


Սեղմեք այստեղ հայտը ներբեռնելու համար

Տրամադրվում է 25 000 ԱՄՆ դոլար ընդհանուր բյուջե և ֆինանսավորվելու է 10 գիտնական։ Ներկայացվում են ՀՀ ԳԱԱ կամ ՀՀ այլ աստղագիտական կամ հարակից հաստատության երաշխավորությամբ և իրականացվում են 2019թ․ հուլիսի 1-ից մինչև 2020թ․ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Այս գումարով մրցութային հիմունքներով ֆինանսավորվում են ԱՄՆ, Եվրոպայի կամ այլ առաջատար գիտական կենտրոններ կատարվող 1-ամսյա ժամկետով գործուղումներ։ Յուրաքանչյուր գործուղմանը հատկացվոււմ է 2500 ԱՄՆ դոլար։ Հայտերը ներկայացվում են հայերեն և անգլերեն, մինչև 2019թ․ մարտի 31-ը։ Մրցույթին կարող են մասնակցել նաև Համբարձումյանական գիտահետազոտական դրամաշնորհների համար ներկայացված խմբերի անդամները, սակայն արտասահմանյան աշխատակցության արժանանալու դեպքում տվյալ գիտնականը խմբի կազմում դրամաշնորհ չի ստանում։ Նույն գիտնականը կարող է ներկայացնել մեկից ավելի հայտեր, սակայն 2019-2020-ին կարող է արժանանալ միայն մեկ արտասահմանյան աշխատակցության դրամաշնորհի։ Ներկայացված հայտերն ուղարկվում են գրախոսության, որոնց արդյունքում մրցանակի միջազգային հանձնաժողովը և մրցանակի 2018թ․ հաղթողը (հաղթողները) կատարում են ֆինանսավորվող գործուղումների ընտրություն՝ կախված գործուղման նպատակից, թեմայի հրատապությունից, գործուղման հաստատության միջազգային հեղինակությունից, գործուղվողի մասնագիտական համապատասխանությունից։ Ընտրության արդյունքները կհայտարարվեն մայիսի 31-ին։ Գործուղման ավարտից հետո 15-օրյա ժամկետում գործուղվողները ներկայացնում են հաշվետվություն։ Հաշվետվություն չներկայացնելու կամ հանձնաժողովի բացասական եզրակացության դեպքում գործուղվողը զրկվում է Համբարձումյանական նախագծերին հետագա մասնակցությունից։