Համբարձումյանական գիտահետազոտական դրամաշնորհներ


Սեղմեք այստեղ հայտը ներբեռնելու համար

Տրամադրվում է 50 000 ԱՄՆ դոլար ընդհանուր բյուջե և ֆինանսավորվելու է 50 գիտնական։ Ներկայացվում են ՀՀ ԳԱԱ կամ ՀՀ այլ աստղագիտական կամ հարակից հաստատության երաշխավորությամբ և իրականացվում են 2019թ․ հուլիսի 1-ից մինչև 2020թ․ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Այս գումարով մրցութային հիմունքներով ֆինանսավորվում են 1-5 գիտնականից բաղկացած խմբեր 1 կամ 2 տարի ժամկետով։ Յուրաքանչյուր տարի հատկացվում է յուրաքանչյուր գիտնականի հաշվարկով 1000-ական ԱՄՆ դոլար։ Հայտերը ներկայացվում են հայերեն և անգլերեն, մինչև 2019թ․ մարտի 31-ը։ Յուրաքանչյուր խմբի մեջ պետք է ընդգրկվի մինչև 35 տարեկան առնվազն մեկ երիտասարդ մասնագետ։ Խմբերի մեջ կարող են ընդգրկվել նաև մագիստրատուրայի ուսանողներ։ Նույն գիտնականը կարող է ներկայացնել մեկից ավելի հայտեր կամ ներկայացված լինել մեկից ավելի հայտերում, սակայն կարող է ֆինանսավորվել միայն մեկ հետազոտական դրամաշնորհից։ Գիտական խմբերի մեջ ընդգրկված Համբարձումյանական արտասահմանյան աշխատակցությունների արժանացած գիտնականները խմբի կազմում դրամաշնորհ չեն ստանում։ Ներկայացված նախագծերն ուղարկվում են գրախոսության, որոնց արդյունքում մրցանակի միջազգային հանձնաժողովը և մրցանակի 2018թ․ հաղթողը (հաղթողները) կատարում են ֆինանսավորվող թեմաների ընտրություն։ Ընտրության արդյունքները կհայտարարվեն մայիսի 31-ին։ Նախագծերի ավարտից հետո 15-օրյա ժամկետում ղեկավարները ներկայացնում են հաշվետվություն, իսկ 2 տարի տևող նախագծերի դեպքում՝ նաև միջանկյալ հաշվետվություն 6 ամսյա աշխատանքի իրականացումից հետո, նույնպես 15-օրյա ժամկետում։ Հաշվետվություն չներկայացնելու կամ հանձնաժողովի բացասական եզրակացության դեպքում ղեկավարը զրկվում է Համբարձումյանական նախագծերին հետագա մասնակցությունից։