Սեղմեք այստեղ հայտը ներբեռնելու համար Տրամադրվում է ՀՀ-ում կազմակերպվող գիտաժողովների կամ ամառային/ձմեռային դպրոցների համար 15 000 ԱՄՆ դոլար ընդհանուր բյուջե և ֆինանսավորվելու է 3-5 միջոցառում։ Ներկայացվում են ՀՀ ԳԱԱ կամ ՀՀ այլ աստղագիտական կամ հարակից հաստատության երաշխավորությամբ և իրականացվում են 2019թ․ հուլիսի 1-ից մինչև 2020թ․ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Ֆինանսավորվում է 3-ից մինչև 5 միջոցառում՝ յուրաքանչյուրը 3000-5000-ական ԱՄՆ դոլարի չափով։ Հայտերը ներկայացվում են հայերեն և անգլերեն մինչև 2019թ․ մարտի 31-ը։ Մրցանակի միջազգային հանձնաժողովը և մրցանակի 2018թ․ հաղթողը (հաղթողները) կատարում են ֆինանսավորվող գիտաժողովների և դպրոցների ընտրություն՝ կախված թեմայի հրատապությունից, միջոցառումը կազմակերպող հաստատության և կազմակերպիչ գիտնականների նախկին փորձից, հրավիրված բարձրակարգ գիտնականների առկայությունից։ Ընտրության արդյունքները հայտարարվում են մայիսի 31-ին։ Գիտաժողովի ավարտից հետո 15-օրյա ժամկետում կազմկոմիտեի ղեկավարը ներկայացնում է հաշվետվություն։ Հաշվետվություն չներկայացնելու կամ հանձնաժողովի բացասական եզրակացության դեպքում ղեկավարները (գիտական և տեղական կազմկոմիտեների նախագահները) զրկվում են Համբարձումյանական նախագծերին հետագա մասնակցությունից։ |