ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը և Ակադ․ Վիկտոր Համբարձումյանի անվ․ միջազգային գիտական մրցանակի միջազգային հանձնաժողովը հայտարարում են Ակադ․ Վիկտոր Համբարձումյանի անվ․ 2018թ․ միջազգային գիտական մրցանակի 2019-2020թթ․ նախագծերի մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել աստղաֆիզիկայի և հարակից ոլորտներում աշխատող ՀՀ-ում բնակվող գիտնականները և գիտնականների խմբերը, որոնք 2019-2020թթ․ ընթացքում Հայաստանից բացակայելու են տարեկան ոչ ավելի, քան 3-ական ամիս։ Մասնակիցների տարիքային սահմանափակում չկա։ Նախագծերը կարող են իրականացվել 2019թ․ հուլիսի 1-ից մինչև 2020թ․ դեկտեմբերի 31-ը։
Բոլոր հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2019թ․ մարտի 31-ը։ Փորձաքննությունը կիրականացվի 2019թ․ ապրիլ ամսվա ընթացքում, հանձնաժողովն իր աշխատանքը կամփոփի և մրցույթների արդյունքները կհրապարակվեն 2019թ․ մայիսի 31-ին։ Բոլոր հայտերի ձևերը կցվում են։ |